Աստվածաշունչ մատյանից
											
													15.09.2020 | 00:06
						Լավ է առողջ և ուժեղ աղքատը, քան հաշմված մարմնով հարուստը։ Լավ է առողջությունն ու առույգությունը, քան ամեն տեսակի  ոսկին, և լավ է կարող մարմինը, քան անսպառ հարստությունը։  Մարմնի առողջությունից ավելի մեծ հարստություն չկա և  մարմնի  խնդությունից` ավելի մեծ ուրախություն։ Լավ է մահը, քան դառը կյանքը կամ երկար ցավը։ Փակ բերանին  մոտեցված քաղցրավենիքը նույնն է, ինչ գերեզմանին դրված կերակուրը։
 
Սիրաքի իմաստությունը 30. 14-18
						
								Մեկնաբանություններ